News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների անունների՝ լրատվական որոշ կայքերի կողմից շահարկման բոլոր փորձերն անընդունելի են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմում նրանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ արվող ենթադրություններն ու դրանցից բխող սխալ եզրահանգումները միայն թյուր տրամադրություններ են հրահրում հասարակության մեջ:

Պաշտպանության բանակի հետ նրանց համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: Մի՛ փորձեք մտնել մի դաշտ, որտեղ պատերազմական այս ծանր ժամանակահատվածում կարող եք միայն խանգարել:

Իսկ ռազմական բոլոր օպերացիաներն ու մարտական գործողությունները մշակվում և իրականացվում են ՊԲ գլխավոր շտաբի կողմից՝ ՊԲ փորձառու հրամանատար, պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանի գլխավորությամբ:

Հուսամ՝ փոխըմբռնումն ու ողջախոհությունն, այնուամենայնիվ, կհաղթեն»:

Փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների անունների՝ լրատվական որոշ կայքերի կողմից շահարկման բոլոր փորձերն անընդունելի են:...

Опубликовано Վահրամ Պողոսյան/Vahram Poghosyan Четверг, 29 октября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճակատից փախչողներին պետությունը չէր կանգնեցնում, հարցներ՝ ու՞ր եք գնում. Քաղսիի գյուղապետը՝ «թավշյա» պատերազմի մասին
Թավշյա, ոչ բռնի պատերազմ վարելով չէինք կարող հաղթել...
«Դավաճան» պիտակը՝ իմքայլականների մեքենաների վրա (ֆոտո)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեքենաների վրա «Դավաճան» գրությամբ թղթեր են փակցրել...
Գիշերը փակ համարից զանգում, չեն խոսում, մտածում եմ՝ երեխես ա, վախից չի խոսում․ անհետ կորածի հայր
2002 թվականին ծնված ժամկետային զինծառայող Արեգ Խաչատրյանից հարազատները լուր չունեն հոկտեմբերի 8-ից...
Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել բացառել Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ կազմից
Ի պատասխան Ֆրանսիայի Սենատի բանաձեւի, որով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը...
Կա հնարավոր համաշխարհային ճգնաժամի հարց, կա խելագար, որին թվում է, որ ինքը ինչ-որ բան է հասկանում. քաղաքագետ
Իրան-Թուրքիա, շիա-սունի, իսլամ-հուդայականություն-քրիստոնեություն խառը հարաբերություններ ու հակադրություններ, կան նաև քրդեր ու էլի լիքը բաներ…
«Լուսավոր Հայաստան». Ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումները բացասաբար են ազդում տնտեսության վրա
«Հաշվի առնելով, որ ռազմական դրություն հայտարարելու որոշման մեջ նշված հանգամանքներն այլեւս գոյություն չունեն` «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը «Բարգավաճ Հայաստանի» հետ համատեղ արտահերթ նիստ է նախաձեռնել...