News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ եւ անվերապահ կերպով դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում` հետագա անդառնալի մարդասիրական աղետից խուսափելու համար: 

Համատեղ հայտարարության մեջ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեւիդ Մաքալիսթերը (ԵԺԿ), Եվրախորհրդարանի` Հայաստանի հարցով մշտական ​​զեկուցող Անդրեյ Կովաչովը (ԵԺԿ) եւ Եվրախորհրդարանի` Ադրբեջանի հարցով մշտական ​​զեկուցող Ժելյանա Զովկոն (ԵԺԿ) խստորեն դատապարտել են շարունակվող ռազմական գործողությունները:

«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Ժնեւում կայանալիք հանդիպման նախաշեմին մենք խստորեն դատապարտում ենք երկու երկրների միջեւ ընթացող ռազմական գործողությունները` հրադադարի ռեժիմի երեք համաձայնագրերի խախտմամբ, որոնք կնքվել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, 17-ին եւ 25-ին միջազգային հանրության շարունակական ջանքերի շրջանակներում: Միջազգային հանրության դերը պետք է կայանա խաղաղության որոնման եւ պատերազմող երկրների միջեւ բանակցություններին աջակցման մեջ: Ռազմական բախումներն արդեն իսկ քաղաքացիական ահռելի եւ անիմաստ զոհերի եւ տառապանքների են հանգեցրել: Մենք ցավակցություն ենք հայտնում եւ կարեկցում ենք բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին եւ ստիպված են վախով ապրել իրենց կյանքի համար: Մենք կոչ ենք անում անհապաղ եւ անվերապահ կերպով դադարեցնել ռազմական գործողությունները` հետագա անդառնալի մարդասիրական աղետից խուսափելու համար: Քաղաքացիական բնակչության կյանքի պաշտպանությունը պատերազմող երկու կողմերի պարտականությունն է, որը բխում է միջազգային իրավունքից: Պետք է երաշխավորվի մարդասիրական առաքելությունների ազատ եւ անարգել մուտքը հակամարտության գոտի` կարիքավոր մարդկանց օգնություն տրամադրելու համար:

Մենք նաեւ կոչ ենք անում հրադադարի պահպանման վերահսկման արդյունավետ միջազգային մեխանիզմ ներդնել: Մենք Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում շուտափույթ վերսկսել առարկայական բանակցությունները` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ համաձայնեցված հիմնական սկզբունքների հիման վրա: Մենք տարածաշրջանային բոլոր մասնակիցներին կոչ ենք անում աջակցել բանակցություններին երկու կողմերի կողմից ընդունված այս ձեւաչափի շրջանակներում եւ հրատապ եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` տեւական խաղաղության հասնելու համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ