News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 03
USD
509.14
EUR
613.77
RUB
6.73
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կգործարկի ռուսական արտադրության Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը, եթե ՆԱՏՕ-ն ոչինչ չձեռնարկի: Այս մասին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը:

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել էր, որ Թուրքիան հոկտեմբերի 16-ին փորձարկել էր Ս-400 համակարգը` հրթիռն արձակելով Սեւ ծովի Սինոպ քաղաքի մերձակայքում: ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ս-400-ի գործարկումը հղի է դաշինքի օպերատիվ անվտանգության խախտմամբ: Հաղորդվում էր, որ օգոստոսին Թուրքիան Ս-400 ռադիոլոկացիոն համակարգի կիրառմամբ հետեւել է հունական Ֆ-16 կործանիչին:

Թուրքիան «ավելի ու ավելի ինքնավստահ է դառնում` ագրեսիվ հռետորաբանության աճող տարրի, կոնֆրոնտացիոն վերաբերմունքի եւ ռեւիզիոնիստական ​​քաղաքական դիրքորոշման հետ միասին»,- Պանագիոտոպուլոսի խոսքերը մեջբերում է «Ամերիկայի ձայնը»

«Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա թուրք առաջնորդներն իրավունք կունենան համարելու, որ կարող են շարունակել թշնամական եւ կոնֆրոնտացիոն վարք ցուցադրել, որը սպառնում է կայունությանն ամբողջ տարածաշրջանում»,- ասել է Պանագիոտոպուլոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ