News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական շրջանների հրետակոծումը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նեյլ Բուշը:

«Միացյալ Թագավորությունը ողջունում է մարդասիրական նկատառումներով հրադադարի ռեժիմի սահմանումը, եւ մենք կրկին խորին մտահոգություն ենք հայտնում այն կապակցությամբ, որ այն չի պահպանվում: Մենք վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական շրջանների շարունակվող հրետակոծությունը: Ցավակցություն ենք հայտնում նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին: Կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմն ու որքան հնարավոր է շուտ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

Վճռականորեն կոչ ենք անում կողմերին ԿԽՄԿ-ին անհապաղ հասանելիություն տրամադրել, քանի որ ԿԽՄԿ-ն ձգտում է թեթեւացնել ռազմագերիների եւ զոհվածների մարմինների վերադարձը:  Միջազգային հանրությունը նախկինի պես հստակ հասկացրել է, որ ԼՂ-ում իրավիճակի ռազմական լուծում չի կարող լինել: Կողմերին կոչ ենք անում առարկայական բանակցություններ սկսել Մինսկի խմբի հովանու ներքո:

Մինսկի խումբը հիմնական ձեւաչափն է, որի շրջանակում պետք է կարգավորվի հակամարտությունը: Եվս մեկ անգամ հաստատում ենք Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող Մինսկի խմբի համանախագահներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ