News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարավային ուղղությամբ՝ Արաքսի երկայնքով նախորդ 20 օրերին բլից կրիգը չկարողացան իրականացնել, սկսեցին ճզմելու գործընթացը, այդ ճզմող զորախումբն էլ հիմա իր հերթին է մաշվել։ Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հակառակորդն ուներ միավորումներ, որոնք կոնկրետ խնդիր ունեին՝ ճեղքում իրականացնելու. «Այդպիսի զորամիավորումները, որպես կանոն 10-20 հազարանոց զորախումբ են, որն ունի հարյուրավոր միավոր զրահատեխնիկա, հրետանի, սեփական օդուժ, բազում քանակի ԱԹՍ-ներ։ Դրանք որպես կանոն լինում են կորպուս կամ կորպուսներ։ Նման զորախմբերը, բնականաբար, օրական կես կամ մեկ կիլոմետր առաջանալու համար չեն ստեղծվում։ Նման զորամիավորումները հաստ պատը ծակելու համար են, իսկ մեր զորքերը հաստ պատ են ձեւավորել իրենց պաշտպանական բնագծերով։ Նման զորախմբի խնդիրը, այդ պատը ծակել եւ օպերացիայի երրորդ-չորրորդ օրը օրական մինչեւ 15-20 կմ խորանալն է։ Հարվածային բռունցք բառը բնորոշ է նման զորախմբերին։ Ադրբեջանն այս պատերազմում 2-3 նման հարվածային բռունցք ուներ։ Այո, այդ բռունցքները ջարդված են։ Դա բլից կրիգի տապալում էր, որովհետեւ այդ բռունցքները հենց բլից կրիգ իրականացնելու համար էին ձեւավորել»։

Նա նշեց, որ դա չի նշանակում, թե այդ 20 հազարին ջարդել են հայկական ուժերը. «Տակն ինչ-որ բան մնում է, դա հավաքվում, դառնում է այլ ստորաբաժանում եւ մի փոքր այլ խնդրով շարունակում է այլ ձեւի կռիվ մղել»։

«Հիմա այդ ճզմող զորախումբն էլ իր հերթին է մաշվել, որովհետեւ դա էլ անսպառ չէ։ Անդադար մեր հրետանու կրակի տակ մաշվում են։ Դրանից հետո արդեն անցնում են մի մակարդակ ներքեւ գործողությունների, դա դիվերսիոն խմբերի գործողություններն են։ Այսինքն՝ սա կորուստների արդյունքում ու ստիպված գործողությունների արդյունք է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը եւ հավելեց, որ ըստ այդմ էլ պատերազմի բնույթը փոփոխության է ենթարկվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ