News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահը երբեք չի փախել եւ չի պատրաստվում փախնել: Ես բավականին երկար եմ ապրել այս կյանքում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` արձագանքելով իր քաղաքական կարիերայի անկման մասին շահարկումներին, փոխանցում է «Բելտա»-ն:

«Չի լինելու: Դա չի նշանակում, որ կապտած մատներով, ինչպես ասել եմ, պետք է բռնվեմ աթոռից: Ոչ, Քաղաքականությունը միայն նախագահը չէ: Վաղ թե ուշ մենք կհեռանանք պաշտոններրից, բայց չենք թողնի այն, ինչ պահպանել ենք,- ասել է նա:- Ուստի, եթե դուք ինձ կանչեք ձեզ մոտ, երբ մենք իբր թոշակի անցած կլինենք, մենք դեռ կծառայենք այս պետությանը եւ ժողովրդին: Եվ եթե նոր նախագահը, գեներալները, գալով մեզանից հետո, խորհուրդ եւ օգնություն, աջակցություն կուզեն, մենք այն կցուցաբերենք: Ահա եւ իմ ամբողջ քաղաքականությունը...

Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես հավաքվել եւ փախել եմ... Լսեք, իրավիճակներ են եղել, երբ ինչ-որ մեկը գուցե դողում էր: Բայց, ահա, գեներալներ են նստած, ովքեր անընդհատ բախվել են ինձ, տեսել են, որ իմ մի մազն անգամ չի դողացել:

Լսեք, մեզ մոտ ավելի բարդ է եղել. մեզ մոտ փողոցներում ավտոմեքենաներ էինք այրում, 90-ականների կեսերին անարխիստներ ու տականքներ էին գալիս ամբողջ աշխարհից. այդ կադրերը կան: Նրանք գրոհով փորձում էին վերցնել Կառավարության տունը, վրաններ էին տեղադրում Հոկտեմբերյան հրապարակում: Ես դեռ հիշում եմ, թե ինչպես է դա եղել: Մենք վերապրեցինք այդ ամենը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ