News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 05
USD
511.25
EUR
622.14
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թեհրանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդես գալ եւ հուսով է, որ իր ծրագիրը կօգնի կայուն խաղաղության հասնելուն, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին։

«Հաշվի առնելով այս հարցի կարեւորությունը եւ երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ Իրանի լավ հարաբերությունները, ինչպես նաեւ այս տարածաշրջանի հատուկ պայմաններն ու զգայունությունը, Իրանը մշտապես լրջագույն կերպով հայտարարել է հրադադարի հաստատմանը նպաստելու, երկխոսություն սկսելու եւ խաղաղություն ու անդորր հաստատելու իր պատրաստակամության մասին»,- հայտարարել է Արաղչին՝ պատասխանելով այն հարցին, թե Իրանը պատրա՞ստ է արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ հանդես գալ։

Նա շեշտել է, որ գործընկերներին «պարզաբանելով» իրանական նախաձեռնության մանրամասները՝ Թեհրանն «անչափ ուշադիր է վերաբերվել հակամարտության բեմահարթակի դիտարկմանը, հաշվի է առել երկու երկրների նպատակները՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի»։

«Եվ առաջարկն այնպես ենք նախագծել, որ տարածաշրջանի ազդեցիկ երկրները կարողանան մասնակցել, ու հույս ունենք, որ այդ ծրագիրը կշարունակի ճանապարհը դեպի Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղություն»,- շեշտել է Արաղչին։

Նրա խոսքով՝ «դա դյուրին չէ, քանի որ շատ խնդիրներ կան», այդ թվում՝ «տարածաշրջանից դուրս միջամտությունը եւ նրանց կողմից, ովքեր այս տարածաշրջանում խաղաղություն չեն ուզում»։ Արաղչին չի պարզաբանել, թե խոսքը կոնկրետ ում մասին է, սակայն ավելի վաղ նա «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ կարգավորմանը կարող են մասնակցել թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան։

«Այս հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի ջանքերն ու նախաձեռնությունները չեն մերժում մյուս նախաձեռնություններն ու ջանքերը, բայց մենք վստահ ենք, որ տարածաշրջանային ճգնաժամերն ունեն տարածաշրջանային լուծում»,- ամփոփել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատերազմը պարտվեցինք անպատրաստության եւ անկազմակերպվածության պատճառով. Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ
Մենք պատերազմը հաղթելու հնարավորություն չունեինք. մենք բավարար համալրված չենք եղել 2020 թվականի պատերազմի համար, բավարար…
Գերմանիայում կոչ են արել Մինսկի խմբին ներգրավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին
Համոզված ենք, եւ այդ մասին հստակ հասկացրել ենք Մոսկվային, որ Մինսկի խումբը պետք է ներգրավվի այս հակամարտության քաղաքական կարգավորմանը...
Հայկական եւ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են «Կարմիր խաչ»-ին
Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը…
Թուրքական հետախուզությունը հրամայել է ահաբեկիչներին շարժվել դեպի Ադրբեջանին միացված Ղարաբաղի տարածքի խորքը
Տարածաշրջանում նոր բախումների դեպքում սեփական մարդկանց ունենալու ցանկության հետ միասին թուրքական հետախուզությունը նախատեսում է նաեւ բնակեցնել նոյեմբերի 10-ի պայմանագրով հայ բնակչության կողմից լքված տարածքները...
Խաղաղ համակեցության շանս չունենք. մարզվեք, կրթվեք, շատ երեխա ունեցեք ու պատրաստվեք հաջորդ փուլին. Էլիբեգովա
Կափարիչը թռել ա, պանդորայի արկղը բացվել ա եւ այդ հայատյացությունը այսուհետ ստացել ա լեգիտիմ իրավունք արտահայտվելու…
«Դիվանագիտությունը սիրում է լռություն». ԱԳ նախարարը ընթերցեց իր հայտարարության տեքստը, իսկ հարցերին չպատասխանեց
Ինչպես եւ մեր զինվորները, քույրերն ու եղբայրները Արցախում, հայ դիվանագիտությունը եղել եւ շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում...
Ամենաշատ