News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պակիստանում դատարանը շարիաթի օրենքի հիման վրա հավանություն է տվել 44-ամյա մուսուլմանի եւ 13-ամյա քրիստոնյա աղջնակի ամուսնությանը։ International Christian Concern-ը հայտնում է, որ աղջկա ծնողները պնդում են, թե տղամարդը բռնությամբ է ամուսնացել իրենց դեռահաս աղջկա հետ այն բանից հետո, երբ նրան տանից առեւանգել է եւ բռնի հավատափոխ արել։

Նրանք դիմել են ոստիկանություն, բայց տղամարդը հայտարարել է, որ աղջիկն ամուսնացել է Ազհարի հետ եւ կամավոր է իսլամ ընդունել։ Ընդ որում՝ նա ներկայացրել է ամուսնության վկայականը, որում նշված է, որ աղջիկն իբր 18 տարեկան է։

Փորձելով դստերը տուն վերադարձնել՝ ծնողները ամուսնության օրինականությունը վիճարկել են դատարանում՝ հայտարարելով, որ նա խախտում է Սինդ նահանգում մանկական ամուսնությունների արգելքի մասին օրենքը։ Ըստ այդ օրենքի՝ մինչեւ 18 տարեկան անչափահասների ամուսնությունն անօրինական է։ Իր պնդումն ապացուցելու համար զույգը ներկայացրել է աղջկա ծննդյան վկայականի պատճենը, որտեղ նշված է, որ նա 13 տարեկան է։

Սակայն Սինդի Գերագույն դատարանը որոշում է կայացրել ամուսնության օգտին՝ կիրառելով շարիաթի օրենքի մեկնությունը, որը թույլ է տալիս անչափահասների հետ ամուսնությունը։

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Սինդի Գերագույն դատարանն օգտագործում է շարիաթի օրենքները արդարացնելու համար հարկադիր հավատափոխության վերաբերյալ գործում անչափահասների հետ ամուսնությունը։

2014 թվականի հետազոտության համաձայն, որն անցկացրել է Պակիստանի Հանուն համերաշխության եւ խաղաղության շարժումը, ամեն տարի Պակիստանի հինդուիստական եւ քրիստոնեական համայնքների կանայք ու աղջիկներն առեւանգվում են, բռնությամբ ամուսնանում իրենց առեւանգողների հետ եւ բռնի հավատափոխ արվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ