News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեզ` Yerevan.Today-ին այսօր հերթական անգամ ոստիկանությունը տուգանեց, ըստ իրենց՝ պետական եւ ռազմական անվտանգությանը սպառնալիք հանդիսացող հոդվածների համար։ 4 տուգանք՝ միանգամից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.Today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը։

«Մեզ` Yerevan.Today-ին այսօր հերթական անգամ ոստիկանությունը տուգանեց, ըստ իրենց՝ պետական եւ ռազմական անվտանգությանը սպառնալիք հանդիսացող հոդվածների համար։ 4 տուգանք՝ միանգամից։ Ու որո՞նք էին այդ՝ իբր տեղադրված հոդվածները․ ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի առաջարկին դրական գնահատական տված երեք գործիչների՝ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի, քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանի, դերասան Վիգեն Ստեփանյանի արձագանքներն էին։ Մեկ արձանագրություն էլ կազմվեց, ուշադրություն՝ ռուսաստանաբնակ հայ գործարար եւ բարեգործ Սերգեյ Համբարձումյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակը իբր տեղադրելու համար։ Հնարավոր է՝ ոմանք չգիտեն, բայց նա այն հայրենասեր մարդն է, ում նախաձեռնությամբ եւ միջոցներով վերանորոգվել եւ կառուցվել են մեր երկրում հզոր կառույցներ՝ Մատենադարանի նոր մասնաշենքը, Իսակովի պողոտայի վրա գտնվող սահադաշտը, նրա ֆինանսական միջոցներով մեր երկրում կատարվել են բազմապիսի ներդրումներ, բարեգործական ծրագրեր, այսօր էլ կատարվում են պատերազմի կարիքների համար մեծաքանակ թե՛ հանգանակություններ, թե՛ ուղղիղ օգնություն։ Ու այս մեծատառով մարդու բաց նամակը հրապարակելու համար լրատվամիջոցը տուգանվում է։

Շառլ Ազնավուրի բախտը բերել է, որ ողջ չէ, թե չէ իր հայտարարությունները եւս կդառնային տուգանքի ենթակա՝ «պետական անվտանգությանը սպառնալիք» դրոշմով։

Մեզ տուգանեցին 2 միլիոն 8 հարյուր հազար դրամով, մեկ անգամ էլ տուգանել էին 700 հազար դրամով։ Ու աբսուրդը գիտե՞ք որն է․ գրելու համար մեզ տուգանում են, տեղական լրատվամիջոցներին արգելում են խոսել, բայց մեզանում չի արգելվել ֆեյսբուքը, չեն արգելափակվել ադրբեջանական կայքերը․ Հայաստանում անխափան մուտք կա դեպի «Հաքին․ազ» եւ թշնամու մյուս կայքերը, որոնք ամբողջությամբ ատելության խոսք են տարածում, Հայաստանում ԱՄՆ պետդեպի փողերով ակտիվ աշխատում է «Ազատություն» ռադիոկայանը, անգամ մտել է կաբելային հեռուստացանց, ու օրը մի քանի անգամ եթեր է տալիս Ալիեւի հարցազրույցը, որտեղ մեր երկրին ղեկավարին ինչ ասես ասում է այդ տականքը։ Հրադադարի խախտումները տալիս է որպես ընդամենը Հայաստանի հայտնած տեղեկություն, ոչ թե իրողություն։ Նրանք անվտանգության սպառնալիք չեն, անվտանգության սպառնալիք է Արցախն ու Հայաստանը փրկելու կոչերը, Սերգեյ Համբարձումյանի բաց նամակը վարչապետին»,- գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ