News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան չի բացառել, որ հանրահավաքի կոչ անելու համար նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարող է պատասխանատվության ենթարկվել, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Իր աջակիցներին ուղղված տեսաուղերձում Սաակաշվիլին ենթադրել է, որ ընտրությունների արդյունքները կկեղծվեն, եւ հայտարարել է, որ դրան «կոշտ պատասխան» կտրվի: «Պատասխանը կլինի պատիվը, իշխանությունը ժողովրդին հանձնումը»,-ասել է նա:

«Այն, ինչ երեկ հայտարարեց նրանց առաջնորդը (Սաակաշվիլին), կոնկրետ գործողությունների փաստացի կոչ էր: Նույնիսկ հեռվից սկայպով արված հայտարարությունը կարող է գնահատվել իրավական տեսանկյունից»,-ասել է Գախարիան:

Նա եւս մեկ անգամ նշել է, որ օրենքի խախտմանը խիստ արձագանք կտրվի:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 31-ին:

Քվեարկության ավարտից հետո «Ուժը միասնության մեջ է» դաշինքը, որի վարչապետի թեկնածուն Սաակաշվիլին է, մտադիր է մեծ ակցիա անցկացնել Թբիլիսիի կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ