News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Զինուժ մեդիան» հերթական ռեպորտաժն է պատրաստել, որպեղ պատմում է Հայաստան տեղափոխված արցախցիների մասին: Նշվում է, որ տիկին Անժելան պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, ռազմաճակատ է ճանապարհել երեք որդիներին, իսկ ինքը ստիպված թոռների ու ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան:

«Մի օր պետք է լիներ այս կռիվը, որովհետեւ 30 տարվա մեջ ամեն օր սպասում էինք այս պահին, բայց ոչ այս աստիճանի»,- նշել է Անժելան, ով առաջին արցախյան պատերազմի ժամանակ ամուսնու եւ որդու հետ Տող գյուղն է պաշտպանել: Դիվերսիոն հարձակման ժամանակ որդին վիրավորվել է, բայց արդեն ապաքինվում է.

«Ամուսնուս կորցրեցի 1993-ին, ինքը Տող գյուղի հրամանատարն էր: Իր տղան էլ չի ուզեցել թողնի, դուրս գա, մնացել է, որ պաշտպանի գյուղը, վիրավորվել է»:

Որդու կինն էլ հավելում է. «Չէինք ուզում Տողից դուրս գալ, ասում էինք դավաճան չենք, բայց երբ լայնածավալ պատերազմ է, այլ զենքեր են օգտագործում, երեխաների հետ տեղափոխվեցինք: Կարեւորը մարդկային կորուստ չլինի, թեկուզ ավերված լինի մեր տունը, սպասում ենք, որ վերադառնանք մեր տուն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ