News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կրկին երբեմն-երբեմն շրջանառվում է այն տեսակետը, թե Հայաստանի իշխանությունների grand strategy-ն կապված է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի հետ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Կրկին երբեմն-երբեմն շրջանառվում է այն տեսակետը, թե Հայաստանի իշխանությունների grand strategy-ն կապված է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի հետ։ Այսինքն, ենթադրվում է, որ եթե ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածուն, ապա նա անմիջապես ձեռնամուխ կլինի ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծմանը։

Այս մոտեցումը հիմնված է այն փաստի վրա, որ նախընտրական շրջանում Բայդենը մի շարք պրոհայկական հայտարարություններ է արել։ Բացի այն հանգամանքից, որ նման կարգի նախընտրական ուղերձները ավելի շատ ընտրություններում հաղթելու նպատակ են հետապնդում, քան հայտարարագրում են հստակ քաղաքականության, պետք է նաեւ նկատենք, որ Ջո Բայդենը դեռ չի հաղթել ընտրություններում, եւ հաղթելու նրա շանսերը ամենեւին էլ հաստատ չեն։

Ավելին, թեեւ ընտրությունները նոյեմբերի 3-ին, սակայն ընտրվելու դեպքում Բայդենը կանցնի իր պարտականությունների կատարմանը միայն երդմնակալությունից՝ հունվարի 20-ից հետո։

Բնական է, որ նոր նախագահը պետք է աշխատակազմ հավաքի, քաղաքականության առաջնահերթություններ մշակի, լուծի ամենահրատապ ներքին ու արտաքին խնդիրները, եւ նոր հասնի Ղարաբաղի հարցին։ Այսինքն, լավագույն դեպքում, նոր նախագահը մի կես տարի հետո նոր կարող է զբաղվել մեր տարածաշրջանով։

Այս կես տարին դիմանալ է պետք։ Բացի մեր միակամությունից ու համազգային մոբիլիզացիայից, դիմանալու համար անհրաժեշտ է զենք, որն այս իրավիճակում կարող է տրամադրել միայն Ռուսաստանը։

Այսինքն, Բայդենի վրա հույս դնողները ենթադրում են, որ Ռուսաստանը հիմար-հիմար մեզ զենքով կօգնի դիմանալ այնքան ժամանակ, մինչեւ Ամերիկան գա ու իրեն ռադ անի տարածաշրջանից։

Իրադարձությունները նման զարգացումը հնարավոր է այն դեպքում, երբ ենթադրում ես, որ մեր գեղից շուստրի ենք մենակ ախպերս ու ես։

Համոզված եմ, որ նման ավանտյուրիստական մոտեցումը այս ճակատագրական պահին չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի անվտանգային հաշվարկների համար»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ