Կապանի ուղղությամբ այսօր կրակ է արձակվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է Կապանում, եւ, որ կան տեղեկություններ՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում այրվել են տներ, կա մեկ զոհ եւ երկու վիրավոր։
«Այդ ուղղությամբ եղել են մարտական գործողություններ, Ադրբեջանի կողմից կրակ է արձակվել այս ուղղությամբ եւ կան կոնկրետ հետեւանքներ»,- ասաց նա։