News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը չի ցանկանում հրաժարական տալ, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը: Նա նշել է, որ պատրասվում էր պաշտոնից հեռանալ 2020 թվականի հոկտեմբերին:

Սարաջը հավելել է, որ այդ որոշումը կայացրել է երկրում «քաղաքական վակուումից» խուսափելու համար:

Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ Լիբիայի ԱՀԿ-ն մտադիր է հրաժարական տալ, եւ այդ որոշումը քննարկվել է դաշնակիցների հետ: Սակայն Տրիպոլիում գտնվող Լիբիայի Բարձրագույն պետական խորհրդի նախագահ Խալեդ Միշրին Ներկայացուցիչների պալատի հետ համատեղ դիմել է նրան՝ կոչ անելով հետաձգել հրաժարականը մինչեւ նոր Նախագահական խորհուրդ ընտրելու որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ