News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լսում ենք, որ ուզում են փոխզիջումների գնալ, էսքան մարդ զոհվել է, այդ թվում՝ իմ ամուսինը։ Մենք չենք ուզում, որ էդ զոհողությունը գնա ու կորչի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խանում Խաչատրյանը, ում ամուսինը պատերազմի սկսվելու մասին լուրը լսելուց հետո որոշել է, որ ռազմաճակատ է մեկնելու։

«Էդ մարդիկ գիտակցել են, թե որտեղ են գնում, իմացել են, որ նույնիսկ, եթե չմահանան, հաստատ լիովին առողջ հետ չեն գալու։ Չենք ուզում, որ դա անտեսեն, մեր պահանջն այն է, որ հող չզիջեն, եթե բանը հասնի մեր գնալուն, մենք պատրաստ ենք դրան։ Մենք չենք ուզում, որ իրենց թափած արյունը կորչի։ Էդ ցավոտ փոխզիջումների մասին լուրը կոտրել է բոլորիս։ Եթե հիմա մենք իրենց զիջենք, 4 տարի հետո էլ Ստեփանակերտը, Մարտակերտը, Շուշին կցանկանան վերցնել, դրանից հետո էլ հերթը Երևանին կհասնի»,– ասաց Խանումը։

Նրա ամուսինը՝ 38–ամյա Բագրատ Սալամյանը սեպտեմբերի 28-ին ներկայացել է զինկոմիսարիատ ու նույն օրն էլ մեկնել առաջնագիծ։ Տեղ հասնելուն պես զանգել է կնոջը։

«Բարձր տրամադրություն ուներ, ասաց՝ ես արդեն ֆորմա ու զենք եմ ստացել։ Բագրատը 4 օր առաջնագծում է եղել ու հոկտեմբերի 2-ին զոհվել»,- պատմեց նա՝ հավելելով, որ հստակ չգիտի, թե ինչից է զոհվել ամուսինը։

Բագրատն ու Խանումը երկուսուկես տարի է՝ ինչ ամուսնացել էին, դեռ չէին հասցրել ծնողներ դառնալ։

«Բագրատը երազում էր տղա ունենալու մասին, ասում էր՝ էնպես եմ դաստիարակելու, որ հայրենասեր, խիզախ տղա լինի։ Ինքը շատ էր սիրում Մոնթեին, Ռոբերտ Աբաջյանին, իրենց ու այլ հերոսների մասին անընդհատ նյութեր էր կարդում»,–հավելեց Խանումը։

Բագրատ Սալամյանը Գավառից էր, նրան հուղարկավորել են հայրենի քաղաքում։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ