News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆիլիպիններում շաբաթ օրը մոտեցող հզոր թայֆունի պատճառով տարհանում է հայտարարվել, հաղորդում է Reuters-ը:

215 կմ/ժ արագությամբ «Գոնի» թայֆունը կպատուհասի կղզուն կիրակի եւ համարվում է ամենաուժգին թայֆունը: 2013 թվականի նոյեմբերին երկրում «Հայան» թայֆունի զոհ է դարձել ավելի քան 6300 մարդ:

Տարհանում է սկսվել ափամերձ եւ սողանքների հակված Կամարին-Նորտե եւ Կամարին-Սուր նահանգներում: Միեւնույն ժամանակ, Ալբայ նահանգի կառավարությունը բնակիչներին կոչ է արել լքել վտանգ ներկայացնող շրջանները:

Անցած շաբաթ երկրում «Մոլավե» թայֆունի հետեւանքով 22 մարդ է զոհվել:

«Գոնի» մոտեցող թայֆունը կդառնա երկրում արեւադարձային ցիկլոններից թվով 18-րդը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ