News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գրանցվել են տասնյակ մահացած բնակիչներին նախագահական ընտրություններում գրանցելու փորձեր, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով ընտրությունների շրջանային դիտորդի խոսնակ Սթիվեն Վանկուրին:

Այդ խարդախ սխեման գրանցվել է Բրոուարդ շրջանում դեռեւս ամռանը, սակայն ԶԼՄ-ներն այդ մասին միայն այսօր են հայտնել:

«Բարեբախտաբար, մեր համակարգն աշխատում է, անօրինական գրանցումները ժամանակին չեղարկվել են, եւ տեղեկությունը փոխանցվել է իրավապահ մարմիններին: Ուրախ ենք հայտնել, որ այդ անձինք չենք փորձել քվեարկել»,-նշել է Վանկուրը:

Associated Press-ին նահանգի դատախազությունից հայտնել են, որ գործի հետաքննություն է ընթանում, ինչի կապակցությամբ մանրամասներ չեն կարող հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ