News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.4
EUR
606.82
RUB
6.65
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. Թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են:

Արցախի ԱԻ պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեկ, հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:

Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վարկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը:

Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:

Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Նշենք, որ հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի 15 հանքավայրերից 13–ն անցել է թշնամուն. կասկածի տակ է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի շահագործումը. Պարսյան
Նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի հետևանքով Արցախի բյուջե ամենամեծ հարկային մուտքեր ապահովող Դրմբոնի ստորգետնյա և Կաշենի բաց բազմամետաղային հանքավայրեր շահագործող...
Վերջին լուրերը. տեսանորությունների թողարկում՝ անգլերեն. 30.11.2020
Լաչինը հակառակորդին հանձնելուն հաշված ժամեր են մնացել. Բերձոր քաղաքում դեռ անորոշ վիճակ է
Մեկը ես՝ ապրում եմ, կարծում եմ՝ որոշումները կփոխվի, այս պահին կա նաեւ հակառակ իրավիճակ…
ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ տարածքում ՌԴ հումանիտար կենտրոնի աշխատանքը
ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ կարևորել էՀայաստանի, Ռուսաստանի Դաշնությանև Ադրբեջանի միջև ս.թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության...
Ի՞նչ ռիսկեր կան Սոտքի հետ կապված իրավիճակում եւ ինչպե՞ս դրանք նվազագույնի հասցնել. պարզաբանում է փաստաբանը
«ՀՀ կառավարությունը չի ապահովել ընկերության ներդրումային իրավունքների պաշտպանությունը...
Սյունիքում նոր դիրքերը պատրաստ են, բայց դիրքապահների պակաս կա
Տանձավերցիները հակառակորդից պաշտպանվելուն զուգահեռ այդ ժամանակվանից սկսել են խրամատների կառուցման աշխատանքները...