News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 28
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են,. որ նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: 

Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և  1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրովն ու Այվազյանը հեռախոսով քննարկել են Հայաստանի արտգործնախարարի առաջիկա այցը Մոսկվա
Կողմերը քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթների կատարման ընթացքը․․․
Ֆիզուլիի շրջանում մեքենան պայթել է ականից. զոհվել է 5 ադրբեջանցի
Նոյեմբերի 28-ին, ժամը 15:20-ին, Ֆիզուլիի շրջանի Աշագի-Սեյիդախմեդլի գյուղում, որն ազատագրվել է օկուպացիայից, Toyota մակնիշի մարդատար ավտոմեքենան, նախնական վարկածով, պայթել է հակատանկային ականից․․․
Սա դավաճանություն է ուղղակի, բոլոր փաստերով, բոլոր եզրահանգումներով, չէր կարող հայ զինվորը պարտվել. Միքայել Պողոսյան
Նա ասաց, որ իշխանությունից հիասթափվել է պատերազմի սկզբին, և իշխանությունը մեղավոր է պատրազմի համար…
Զինվորների ծնողներին խաբել են, որ լրատվամիջոցների ներկայության դեպքում ձեր երեխաների համար վատ կլինի. Հ.Հարությունյան
Ռազմագերիների և անհետ կորածների հարազատների հետ վարչապետի հանդիպմանը լրատվամիջոցները չեն մասնակցել...
Պարտվել է քաղաքական էլիտան, ռազմաքաղաքական էլիտան, մենք չենք պարտվել. վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյան
Ես ատում եմ հեղափոխությունները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ ինչպես Դոստոևսկին է ասում՝ անիմաստ է, նույնիսկ ամենաառաջադիմական…
Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում. Վարդան Պետրոսյան
Ցավով եմ ասում, բայց ցավը կարող է այն աստիճանի ուժեղանալ, որ մենք ուրիշ բանի մասին…