News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արեւմուտքում երկրաշարժից հետ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում է գրանցվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հարցով գործակալությանը:

Նշվում է, որ ամենաուժեղ հետցնցումը գրանցվել է նախօրեին: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 410 հետցնցում, որոնցից 33-ը՝ ավելի քան 4 բալ ուժգնությամբ:

Ուրբաթ օրը 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Իզմիր քաղաքում: Երկարաշարժը զգացվել էր մոտակա հունական կղզիներում, հույն սեյսմոլոգները այն գնահատել էին 6,9 մագնիտուդ: Հաղորդվել է Իզմիրում առնվազն 20 շենքի փլուզման մասին: Երկրաշարժից հետո փոքր ցունամի է առաջացել, հեղեղվել են Սեֆերիհիսարի ափամերձ փողոցները:

Ըստ վերջին տվյալների՝ կա 24 զոհ եւ 804 վիրավոր: Փլուզումներ են եղել նաեւ հունական Սամոս կղզում, որտեղ 2 մարդ է զոհվել, 20-ը վիրավոր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ