News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել է տարբերությունը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի միջեւ մինչեւ 8 կետով, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով պետական հետազոտության տվյալներին:

Համաձայն վերջին հարցման՝ Բայդենը հավաքել է պոտենցիալ ընտրողների ձայների 52 տոկոսը, իսկ Թրամփը՝ 44 տոկոսը:

Ընդ որում՝ քաղաքացիների 2 տոկոսը պատասխանել է այլ թեկնածուների օգտին, եւս 2 տոկոսը՝ հրաժարվել է պատասխանել:

Նշվում է, որ ըստ հարցումների՝ սեպտեմբերի սկզբին պոտենցիալ ընտրողների 51-53 տոկոսը Ջո Բայդենի օգտին է արտահայտվել:

Հարցումը ցույց է տվել, որ Թրամփի օգտին կքվեարկեն սպիտակամորթ տղամարդիկ (+17 կետ), գյուղական ընտրողները (+18 կետ) եւ Ավետարանական եկեղեցու սպիտակամորթ ներկայացուցիչները (+50 կետ):

Բայդենի օգտին պատրաստ են քվեարկել կանայք (+17 կետ), մարզաբնակ կանայք (+29 կետ), լատինոամերիկացիները (+18 կետ), աֆրոամերիկացիները (+66 կետ) եւ մինչեւ 30 տարեկան ընտրողները (+32 կետ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ