News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաղեստինցի կոշկակար Իմադ Մոհամադն ի նշան դժգոհության կոշիկներ է կարել, որոնց վրա գրված են ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Էմանուել Մակրոնի անունները, հաղորդում է AFP-ը:

«Կոշիկը դիպչում է գետնին, փոշուն եւ կեղտին: Այնպես որ, երբ մենք դրանց վրա ինչ-որ մեկի անունն ենք գրում, եւ անունը եւս կեղտոտվում է, դա ցույց է տալիս, թե ինչպես եք դուք գնահատում այդ անձին»,-ասել է նա գործակալության հետ զրույցում:

Նախ կոշկակարը կոշիկի վրա գրել է Թրամփի անունը՝ ի նշան բողոքի՝ կապված 2018 թվականի մայիսին Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման հետ:

Կոշիկը, որի վրա գրված է ԱՄՆ նախագահի անունը, արժե 200 շեկել (մոտ 50 դոլար) եւ կարված է լավ որակի կաշվից՝ նշել է Մոհամադը:

Այս շաբաթ նա զբաղվել է նոր ծրագրով՝ կապված մուսուլմանների վրդովմունքի հետ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես եկավ ի պաշտպանություն Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների:

Ավելին, կոշկի խանութում գրություն է հայտնվել այն մասին, որ ֆրանսիացիաների մուտքը թույլատրվում է իսլամի մասին Մակրոնի հայտարարության համար ներողություն խնդրելու դեպքում: Իսկ ամերիկացիների եւ բրիտանիացիների մուտքը թույլատրվում է Բալֆուրի հռչակագրի եւ արաբաիսրայելական կոնֆլիկտի հետ կապված Թրամփի որոշման համար ներողություն խնդրելու դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ