News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն De Telegraaf-ին տված հարցազրույցում ասել է, որ կգլխավորի «Հանուն ազատության եւ ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը» հաջորդ խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան մարտի 17-ին, հաղորդում է Associated Press-ը:

«Ես կցանկանայի շարունակել իմ գործունեությունը վարչապետի պաշտոնում»,- հայտարարել է նա:

Պահպանողական «Հանուն ազատության եւ ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը» ներկայում գլխավորում է ազգային հարցումները, եւ, ըստ դիտորդների, վերջին տասը տարիների ընթացքում, ինչպես նաեւ կորոնավիրուսի համարակի դեմ պայքարի ընթացքում Ռյուտեի կայուն առաջնորդությունը կուսակցության ժողովրդականության հիմնական պատճառներն են:

«Ներկայումս մենք բոլորս բախվում ենք կորոնավիրուսի տեսքով փորձությանը: Մենք 17 միլիոն մարդ ենք, ովքեր փորձում են հաղթահարել լեռը՝ ճանապարհի քարտեզի միայն մի մասը մեր ձեռքում ունենալով: Ես ուզում եմ առաջնորդել այս փորձությունը»,- ասել է վարչապետը:

53-ամյա Ռյուտեն 2010 թվականից ղեկավարել է երկրի կառավարությունն ու չորս քաղաքական ուժերի կոալիցիան:

Մարտին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո նա կփորձի նոր կոալիցիա ձեւավորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ