News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայի կենտրոնում գտնվող Պետրովկա փողոցում անհայտ անձը հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա, РБК-ին հայտնել է Մոսկվայում Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության պետի ավագ օգնական Յուլյա Իվանովան:

Հետաքննության համաձայն՝ տղամարդը մի քանի հարված է հասցրել փողոցում պարեկություն իրականացնող ոստիկաններին: «Ներկայումս 1988թ. ծնված տղամարդը ձերբակալված է, նրա հետ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,- ասել են գերատեսչությունում:

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով (ՌԴ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մաս): Առաջիկայում հետաքննությունը դատարանին կխնդրի գործով ներգրավված անձին կալանավորել:

Ավելի վաղ հարձակման մասին, ՏԱՍՍ-ին հղում անելով, հայտնել էր Baza Telegram-ալիքը: Նրանց տվյալներով՝ տղամարդը ոստիկանների վրա հարձակվել է Մոսկվայում ՆԳՆ գլխավոր վարչության շենքի մուտքի մոտ: Ըստ Baza-ի, ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվողը ծնունդով Դաղստանից է: Ըստ Telegram-ալիքի տվյալների՝ տղամարդը զինված չի եղել, բայց փորձել է ոստիկանության աշխատակիցներից մեկից ատրճանակը խլել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ