News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մառնեուլիում (Քվեմո Քարթլիի շրջան) իրավիճակը թեժանում է, մոբիլիզացվել են հատուկ նշանակության ջոկատներով մի քանի ավտոբուսներ, դեպքի վայրից հայտնում է «Sputnik-Վրաստան»-ի թղթակիցը:

Մգեցված ապակիներով երկու ավտոբուս կանգնած են ոստիկանության շենքի հետեւում: Դրանք այստեղ հայտնվել են առավոտյան Մառնեուլիում տիրող լարված իրավիճակի պատճառով, երբ մեկ այս մեկ այն տարածքում բախումներ են տեղի ունենում ընդդիմության եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցների միջեւ, որոնք հաճախ վերածվում են ձեռնամարտերի: Կուսակցությունները միմյանց անընդհատ մեղադրում են ընտրական նորմերը խախտելու մեջ:

Արդյունքում «Միացյալ ազգային շարժում» եւ «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են փակել Մառնեուլիի թիվ 3 եւ թիվ 89 ընտրատեղամասերը եւ չեղյալ հայտարարել այնտեղ քվեարկության արդյունքները:

«Միացյալ ազգային շարժման» մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Ազեր Սուլեյմանովը եւ «Եվրոպական Վրաստան»-ից թեկնածու Ահմեդ Իմամկուլիեւը պնդում են, որ տեղամասում գրանցվել է, այսպես կոչված, «կարուսել»: Նրանց խոսքով՝ նույն ընտրողները մի քանի անգամ քվեարկում են տարբեր տեղամասերում:

«Ընդդիմության ներկայացուցիչները եւ հանձնաժողովի անդամները առավոտվանից այս ընտրատեղամասում ճնշումների են ենթարկվում (խոսքը թիվ 3 ընտրատարածքի մասին է): Նրանց ուզում էին փողոց քշել, բայց չստացվեց: Հիմա մենք տեսանք, որ մի քանի մարդ մի քանի անգամ փորձեցին ներս մտնել: Մենք ունենք նաեւ տեսանյութեր, որոնք վկայում են, որ այս ընտրատեղամասում եղել է, այսպես, կոչված «կարուսել»: Մենք՝ «Եվրոպական Վրաստանը» եւ «Միացյալ ազգային շարժումը», միասին պահանջում ենք փակել այս տեղամասը»,- ասել է Ահմեդ Իմամկուլիեւը:

«Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածու Ազեր Սուլեյմանովը ասել է, որ «երեկոյան ամբողջ Մառնեուլին ոտքի կկանգնի», քանի որ «Վրացական երազանքը» գնաց «բռնության, կաշառքի եւ սպառնալիքների» ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ