News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բարսելոնայի ոստիկանությունը բերման է ենթարկել Մարոկկոյից մի բնակչի, որն արդարացրել էր Փարիզի մոտ արմատական իսլամիստի կողմից դպրոցի ուսուցչի սպանությունը, որը երեխաներին դասի ժամանակ ցույց էր տվել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները: Այս մասին հաղորդվում է ոստիկանության բաժանմունքի կայքում շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ տղամարդը բերման է ենթարկվել «ահաբեկչությունն արդարացնելու եւ ահաբեկչական կոչերի» կասկածանքով: Նշվում է, որ նա սոցիալական ցանցերում տեղադրել է հաղորդագրություններ, որոնցում աջակցել է ֆրանսերենի ուսուցչի սպանությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում սպանվել էր պատմության եւ աշխարհագրության ուսուցիչ Սամուել Պատին, ով ավելի վաղ խոսքի ազատության դասի ժամանակ աշակերտներին ցույց էր տվել Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք հինգ տարի առաջ տպագրվել էին Charlie Hebdo ամսագրում: Դրանից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրել էր, որ երկրի իշխանությունները «ակտիվ պայքար կսկսեն արմատական գաղափարախոսության կրողների եւ նրանց ստեղծած ասոցիացիաների դեմ» եւ չեն արգելի ծաղրանկարների հրապարակումը:

Ֆրանսիայի առաջնորդի խոսքերը լայն արձագանք են առաջացրել մահմեդական աշխարհում եւ հանգեցրել են հազարավոր բողոքների տարբեր երկրներում: Իրանի, Մալայզիայի, Թուրքիայի, Պակիստանի եւ մի շարք այլ պետությունների իշխանությունները դատապարտել են ֆրանսիական դիրքորոշումը հավատացյալների զգացմունքները վիրավորող ծաղրանկարների հարցում, մասնավորապես, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ակտիվորեն կոչ է արել այլ մահմեդական երկրներին բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Լարվածության, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայում ֆրանսիական հյուպատոսության պահակախմբի վրա հարձակման ֆոնին Փարիզը ստիպված ուժեղացրել է միջոցառումները՝ իր դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը ապահովելու համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ