News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավաստիացրել է տնտեսությանը հետագա աջակցության մասին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ճգնաժամի պայմաններում, հաղորդում է DW-ն:

«Մենք չենք թողնի ճակատագրի ողորմածությունը այն ընկերություններին եւ ձեռնարկություններին, որոնք ոչ իրենց մեղքով խնդիրներ են ունենում ներկայիս ճգնաժամի պայմաններում: Մենք ուզում ենք օգնել արագ եւ առանց բյուրոկրատիայի»,- ասել է նա հոկտեմբերի 31-ին քաղաքացիներին ուղղված ամենշաբաթյա տեսաուղերձում։

Մերկելը հայտարարել է, որ մտադիր է 10 մլրդ եվրո հատկացնել այն ոլորտներին, որոնք կտուժեն կորոնավիրուսի դեմ պայքարի նոյեմբերի 2-ին ներդրված լրացուցիչ միջոցներից:

«Դա էապես գերազանցում է առկա աջակցության ծրագրերը եւ ընդգրկում է նաեւ մշակութային ոլորտը»,- ասել է դաշնային կանցլերը` նշելով, որ հաջորդ շաբաթ հանդիպելու է գործատուների եւ արդյունաբերական արհմիությունների ղեկավարների հետ` քննարկելու «ճգնաժամը մեղմելու հետագա ուղիները»:

«Հավաստիացնում եմ ձեզ՝ դաշնային կառավարությունը կշարունակի անել ամեն ինչ, որպեսզի համավարակից տնտեսությանը, այդպիսով նաեւ աշխատատեղերին եւ մեր բարեկեցությանը հասցվող վնասը սահմանափակվի, միեւնույն ժամանակ՝ ամեն ինչ կանի բոլորիս առողջության պաշտպանության համար»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը:

Միեւնույն ժամանակ, Մերկելը կրկին պաշտպանել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների խստացումը: «Համավարակի երկրորդ ալիքը ստիպում է մեզ գործել արագ եւ հետեւողական: Մենք պետք է դադարեցնենք վարակների արագ աճը՝ առանց մեր առողջապահական համակարգը ծանրաբեռնելու»,- բացատրել է նաէ զգուշացնելով, որ« գալիք ձմեռը դժվար կլինի»:

Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով, վերջին օրվա ընթացքում Գերմանիայում եւս 19 059 մարդ վարակվել է կորոնավիրուսով: Մահացածների թիվը հասել է 10 452-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ