News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն եւ երկրի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հիվանդացել են կորոնավիրուսով: Այս մասին բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ օրը, հոկտեմբերի 31-ին, հայտարարել են Twitter-ի իրենց էջերում, հաղորդում է «Իզվեստիան»:

Սոյլուի խոսքով՝ ինքը, իր կինն ու դուստրը վարակվել են կորոնավիրուսով: Ընտանիքը գտնվում է հիվանդանոցում՝ բժշկական հսկողության ներքո: Նախարարը ասել է, որ դեռեւս երկուշաբթի օրը թեստը դրական է եղել:

«Ես հասա կորոնավիրուսի բուժման վերջին փուլին, հիվանդությունը հեշտ անցավ»,- գրել է Կալինը: Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր անհանգստացել են իր համար եւ աջակցել են հիվանդության ընթացքում:

Թուրքիայի ղեկավարի օգնականի խոսքով՝ այժմ ինքը լավ է զգում:

Հոկտեմբերին, ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր COVID-19-ի դեմ թուրքական պատվաստանյութի արտադրման ժամկետների մասին: Դեղը կարող է հայտնվել 2021 թվականի գարնանը: Ներկայումս հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 300 000 դեպք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ