News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի կողմից Ադրբեջանին ռազմական արտադրանք մատակարարելու վերաբերյալ տեղեկատվության հաստատումը կնշանակի երկրի մեղսակցությունը ռազմական հակամարտությունում եւ պատասխանատվություն այս պատերազմի նոր զոհերի համար: Այս մասին ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանին ուղղված «Ընդդիմադիր հարթակ - Կյանքի համար»-ի կողմից պատգամավոր Իլյա Կիվայի ուղերձում, որը հրապարակվել է Facebook-ի նրա էջում, հայտնում է 112.ua.-ն:

«Ես տեղեկացա Ուկրաինայի կողմից Ադրբեջանին ռազմական արտադրանք մատակարարելու փաստերի մասին, մասնավորապես, հոկտեմբերի 30-ին, Թուրքիայի տարածքով օդային ճանապարհով Ադրբեջան է ուղարկվել հերթական բեռը` համապատասխան արտադրանքով: Կարծում եմ, որ Ադրբեջանին ռազմական տեխնիկա մատակարարելով՝ Ուկրաինան ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական բախմանը եւ դառնում է այս զինված բախման ընթացքում մարդկային նոր զոհերի հանցակից եւ մեղավոր»,- ասվում է փաստաթղթում:

Կիվան նշում է նաեւ, որ, ըստ առկա տեղեկատվության, բանակցությունները շարունակվում են զենքի մատակարարման նոր պայմանագրերի ստորագրման շուրջ:

«Դա նշանակում է, որ զինված հակամարտությունը շարունակվելու է, եւ Ուկրաինան դառնում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական հակամարտության ոչ պաշտոնական մեղսակից»,- շեշտում է ժողովրդական պատգամավորը:

Սրա հետ կապված՝ Կիվան խնդրում է պաշտպանության նախարարին տրամադրել ռազմական արտադրանքի, այդ թվում՝ զենքի, զինամթերքի, ռազմական եւ հատուկ տեխնիկայի 2019-2020 թվականներին Ադրբեջան մատակարարելու հիմքերի եւ պայմանների մասին տեղեկատվություն, այդ ապրանքների ցանկը եւ Ադրբեջանի հետ պայմանագրերի պատճենները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ