News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը նահատակ է ճանաչել 1915-1917 թվականներին Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանաներին, հայտնում է արգենտինական Infobae հրատարակությունը՝ վկայակոչելով Վատիկանի հաղորդագրությունը:

Վեհափառ հայրապետը թույլ է տվել հրապարակել հրամանագիրը, որը ճանաչում է «1915 եւ 1917 թվականներին Թուրքիայում հավատքի հանդեպ ատելության պատճառով սպանված Փոքր Կապուչինի եղբայրների միաբանության քահանաների՝ Աստծո ծառաներ Լեոնարդ Մելքիի եւ Թոմաս Սալեհի նահատակությունը»:

Լիբանանի Բաաբդա քաղաքից երկու կապուչին միսիոներները ձերբակալվել, խոշտանգվել եւ սպանվել են Թուրքիայում 1915-1917 թվականներին Հայոց ցեղասպանության ժամանակ:

Լեոնարդ Մելքին (1881-1915) ձերբակալվել է 1915 թվականի հունիսի 5-ին, իսկ հունիսի 9-ին խոշտանգվել է: Դահիճները մի քանի անգամ նրան առաջարկել են փրկել կյանքը, եթե նա իսլամ ընդունի: 1915 թվականի հունիսի 11-ին, 416 այլ ընկերների հետ միասին, պահակախմբի ուղեկցությամբ նրան տարել են Դիարբեքիր: Նրանց կրկին կոչ են արել իսլամ ընդունել, բայց հոգեւորականները կրկին մերժել են: Նրանց գազանաբար սպանել են, իսկ մարմինները կտոր-կտոր արել եւ նետել փոսերն ու քարանձավները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ