News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 56,11%՝ քվեարկել է 1 970 540 ընտրող: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է թիվ 19 միամանդատ ընտրատարածքում՝ Ռաչա-Լեչխումի եւ Քվեմո Սվանեթի շրջաններում՝ 63,8%: Ամենացածր ակտիվությունը Քվեմո Քարթլիում՝ 51%:

Եթե տվյալները համեմատենք 2016-ի խորհրդարանական ընտրությունների հետ, ապա ակտիվությունը այն ժամանակ կազմել է 51,63%, թվային առումով՝ 1 814 276 ընտրող:

Այսօր Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Դրանց մասնակցել է 48 կուսակցություն եւ երկու դաշինք: Ընտրողները ընտրել են 150 պատգամավոր՝ 120-ը համամասնական եւ 30-ը մեծամասնական սկզբունքով: Քվեարկելու իրավունք ունեին Վրաստանի ավելի քան 3,5 միլիոն քաղաքացիներ: Նրանց համար մինչեւ 20:00 աշխատել է 3800 ընտրատեղամաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ