News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մեր կողմից հիմա ուսումնասիրվում են ֆոսֆորային զինատեսակների կիրառության դեպքերն ու հետեւանքները, դրանք ամբողջացնելու պարագայում մենք կներկայացնենք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ճեպազրույցի ժամանակ նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բայց կուզենայի փաստել, որ այսօր առավոտյան Ստեփանակերտի ուղղությամբ, օրվա ընթացքում Մարտունիի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են հրետանային եւ հրթիռային միջոցներ, ավիացիա՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար:

Ես ուզում եմ հիմա ֆիքսել, որ Ադրբեջանը ընտրովի, շատ հաճախ գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը: Ես երեկ էլ նշեցի, որ Արցախի սպառազինության մեջ գտնվող հաճախ հին, խորհրդային արտադրության զինատեսակները կարող են ունենալ որոշակի շեղում եւ խիտ բնակեցված քաղաքներում տեղակայված ռազմական, լեգիտիմ  օբյեկտներին խոցելու ժամանակ շեղման պատճառով կարող է տուժել նաեւ խաղաղ բնակչությունը, որի առիթով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նույնիսկ հայտարարություն կատարեց, եւ Ադրբեջանը կարող էր սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկել հատուկ գործողություններ:

Այսինքն Արցախը որեւէ նպատակ չունի խաղաղ բնակիչներին որեւէ վնաս պատճառելու: Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը կիրառելով գերճշգրիտ զինատեսակներ, քաղաքացիական օբյեկտներ են թիրախավորում՝ Ստեփանակերտի ծննդատուն, հոսպիտալներ, Շուշիի եկեղեցի»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ վարձկան ահաբեկիչների վերաբերյալ հայկական կողմի ունեցած ապացույցներին. «Թե այս ահաբեկչի, թե այլ ահաբեկիչների առկայության, իրենց օգտագործման, ինչպես ռուսերեն են ասում որպես «ռասխոդնի մատերիալ», մարտավարությունը, թե ինչպես են ահաբեկիչներին կիրառում, որտեղ են կիրառում, ինչ խնդիր են լուծում, ինչպես են եկել Ադրբեջան հասել, այդ ամենի առնչությամբ բավական հետաքրքիր անակնկալներ են սպասվում ադրբեջանցիներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ