News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է մի շարք մեծամասնական ընտրատարածքներում իր թեկնածուների հաղթանակի մասին, հայտնում է «Sputnik-Վրաստանը»:

Նրա խոսքով՝ այս պահին հինգ ընտրատարածքների 24 տեղամասերի հանձնաժողովների արձանագրությունների տվյալներ կան, որոնցով առաջին փուլում հաղթում են իրենց թեկնածուները: Մասնավորապես, կան տվյալներ՝

• 17 տեղամասերից՝ Բոլնիսի, Դմանիսի, Ծալկա եւ Տերիցկարո շրջաններում՝ Գոգի Մեշվելիանի - 51,02%

• Երկու տեղամասից՝ Ախալքալաք, Նինոծմինդա շրջաններում՝ Սամվել Մանուկյան - 69,92%

• Մեկ տեղամասից՝ Ռաչա-Լեչխումիում եւ Սվանեթիում՝ Գոչա Էնուկիձե - 86,21%

• Մեկ տեղամասից՝ Զեստաֆոնի, Բագդատի, Թերջոլա, Տկիբուլի շրջաններում՝ Բեժան Ծակաձե - 68,84%

• Մեկ տեղամասից՝ Գուրիա շրջանում՝ Վասո Չիգոգիձե - 62,62%:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են խառը համակարգով՝ 120 պատգամավոր ընտրվում են կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգով), իսկ 30-ը՝ միամանդատ ընտրատարածքում առաջադրվող թեկնածուներից (մեծամասնական ընտրակարգով):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ