News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին տասը տարվա ընթացքում առաջին մարդահամարը մեկնարկել է Չինաստանում: ՉԺՀ-ի Պետական վիճակագրական վարչության գնահատմամբ՝ ստացված տվյալների վերլուծության համար կպահանջվի շուրջ երկու տարի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ տվյալների հավաքագրման գործում, որը կտեւի մինչեւ դեկտեմբեր, կներգրավվի ավելի քան յոթ միլիոն աշխատակից:

Հետազոտության շրջանակում նախատեսվում է ոչ միայն ճշտել Չինաստանի բնակչության թիվը, այլ նաեւ հավաքել տեղեկություններ գենդերային հարաբերակցության, զբաղվածության, կրթության, երկրի տարածքում բնակվող անձանց տարիքի մասին: Մարդահամարի ընթացքում հավաքագրվում են ոչ միայն երկրի քաղաքացիների մասին տվյալներ, սակայն նաեւ ավելի քան կես տարի Չինաստանում բնակվող օտարերկրացիների վերաբերյալ:

Բնակչության համազգային մարդահամարն անցկացվել է Չինաստանում 1953, 1964, 1982,1990, 2000 եւ 2010 թվականներին: Համաձայն վերջին պաշտոնական տվյալների՝ Չինաստանի բնակչության թիվը 2019 թվականին կազմել է 1.4 մլրդ մարդ: Այդ ցուցանիշը չի ներառում Թայվան կղզու եւ Չինաստանի հատուկ վարչական շրջանների՝ Հոնկոնգի եւ Մակաոյի բնակիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ