News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2441 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 92 254 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 407 980, վերջին մեկ օրում` 5392 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 34 691 պացիենտ. մեկ օրում ավելացել է 1903-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 55 827 անձ` վերջին մեկ օրում 510 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 1363 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 373 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ