News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշբիլին այսօր՝ նոյեմբերի 1-ին՝ երկրում խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը, շնորհավորել է հասարակությանը խաղաղ, արդար, անվտանգ ու ժողովրդավար ընտրություններ անցկացնելու կապակցությամբ, հաղորդում է Civil.ge-ն:

Նա փաստել է, որ Վրաստանին հաջողվել է անցկացնել բարեփոխված, հիմնականում համամասնական ընտրական համակարգով ընտրություններ՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ժողովրդավար ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի գրեթե բոլոր խարհուրդները:

Վրաստանի նախագահը նաեւ ընդգծել է, որ ընտրական գործընթացը խաղաղ է ընթացել շրջաններում, որոնք բնակեցված են հայերով ու ադրբեջանցիներով՝ հավելելով, որ Վրաստանը շարունակում է մնալ «կայունության կղզի եւ պետություն, որում ապրում է համակեցության եւ համբերության կովկասյան ավանդույթը»:

«Հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով վրաց հասարակությունը հաղթահարել է նիհիլիզմն ու ապացուցել, որ Վրաստանում հետխորհրդային ժամանակաշրջանը մոտեցել է ավարտին»,-ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ