News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Այս ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում այսօր ինձ համար ամենակարեւոր օրերից մեկն է, որովհետեւ հանդիպում եմ լեգենդար Վլադիմիր Բալայանի անվան զորամիավորման զինվորների եւ լեգենդար հրամանատար Շահեն Մեղրյանի անվան զինվորների հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, կամավորական այս երկու ստորաբաժանումների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Առաջին կամավորական ջոկատներին կոչում էին Արաբոյի, Տիգրան Մեծի անուններով, այսօր արդեն արցախյան առաջին գոյամարտի հերոսների անուններով:

Այդ հերոսների տղաները, բարեկամները այդ հերոսների սերունդն է այսօր պայքարում աշխարհում ամենաժամանակակից  սպառազինություն ունեցող բանակի դեմ: Ոչ միայն կռվում, պայքարում, այլեւ պատժում, ոչնչացնում եւ դա անում ի լուր աշխարհի: Մեր դեմ կռվում են Թուրքիան, տարբեր երկրներից ժամանակ վարձկաններ, եւ իհարկե, Ադրբեջանը:

Այսօր նույն Վլադիմիր Բալայանի անվան ջոկատի, զորամիավորման 5 հոգանոց խմբին հաջողվել է հերթական ապացույցը ունենալ եւ աշխարհին ցույց տալ, որ մենք կռվում ենք վարձկանների դեմ:

Իսկ Մեղրյանի անվան խումբը մի քանի օր անընդհատ պայքարում էր ադրբեջանական, թուրքական ամենաէլիտար հատուկ ստորաբաժանումների դեմ Սղնախ, Ավետարանոց հատվածում»,-ասաց նա:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրեց Շահեն Մեղրյանի անվան ջոկատի կամավորներ՝ Գևորգ Կիրակոսյանին, Մխիթար Գրիգորյանին, Էրիկ Պողոսյանին, Հրայր Ասրյանին և Էդիկ Հայրապետյանին:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է՝ այս պատերազմում, Արցախի պաշտպանները քայլում են Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարների օրինակով՝ նրանց պես անմնացորդ նվիրվելով ամենամեծ արժեքի՝ հայրենիքի պաշտպանությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ