News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուրբաթ Էգեյան ծովում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Սամոս կղզում 400 ընտանիքներ անօթեւան են մնացել, հայտնում է Skai հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ բնակելի շենքերի մեծ մասը վնասված է, որոնք երկրաշարժից հետո ինժեներական ծառայությունները ստուգել են եւ բնակվելու համար ոչ պիտանի ճանաչել։ Կղզում ավելի քան 400 ընտանքներ անօթեւան են մնացել եւ շտապ կացարանի կարիք ունեն։ Իշխանությունները նրանց ժամանակավոր ապրելու համար վրաններ են տրամադրել։

Ինժեներներն են իրենց կողմից հայտարարել են, որ վնասված կառույցները պետք է քանդել՝ առանց երկրորդ անգամ ստուգելու, քանի որ շարունակվող հետցնցումների պատճառով դրանց փլուզման վտանգ կա։ Ամենամեծ վնասը հասցվել է Անո Վատի շրջանում Կոնտաիկա գյուղին, Կարլովասի եւ Վատի քաղաքների միջեւ առափին։ Տեղական իշխանությունները նույնպես աջակցում են վնասված շենքերի անհապաղ քանդելուն։

Ուրբաթ 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել ծովում Սամոս կղզուց 19 կմ հյուսիս-արեւմուտք, որը զգացվել է Աթենքում եւ Ստամբուլում։ Ստորգետնյա ցնցումները հանգեցրել են թուրքական Իզմիրում ոչ պակաս 20 շենքի փլուզման, ավերածություններ են հայտնաբերվել նաեւ Սամոսի մի շարք բնակավայրերում։

Վերջին տեղեկություններով՝ Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով մահացել է 83 մարդ։ Ներկայումս Թուրքիայում բժշկական օգնություն է ցուցաբերվում 219 մարդու, որոնցից 8-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։ Հունական Սամոսում մահացել են 15 եւ 17 տարեկան երկու աշակերտներ, որոնց վրա է փլվել հին քարե տան պատը այն պահին, երբ նրանք դպրոցից տուն էին վերադառնում նեղ նրբանցքով։ Վնասվածքներ է ստացել մոտ 20 մարդ, որից կեսը թեթեւ էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ