News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աթենքը հին եւ նոր ընկերների ներգրավմանն ուղղված հավակնոտ դիվանագիտական ​​գրոհ է սկսել` փորձելով առաջ տանել իր դիրքերը Թուրքիայի գործողությունների հետ կապված Էգեյան եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, գրում է Kathimerini-ն:

Չնայած ուրբաթ օրը տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխանակվել էին միմյանց երկրներին աջակցելու խոստումներով, քիչ հավանական է, որ «երկրաշարժերի դիվանագիտությունը» երկար տեւի` հաշվի առնելով ներկայիս լարվածությունը:

Հունաստանը համագործակցության նոր եռակողմ սխեմաներ է առաջ տանում դիվանագիտական ​​ջանքերի շրջանակներում:

Մասնավորապես, Հունաստանը Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Հնդկաստանի հետ եռակողմ համագործակցության սխեմայի ձեւավորման գործընթացում է, որը նաեւ պաշտպանական կարեւոր չափում ունի:

Մտքեր կան ԱՄԷ-ն 3+1 ձևաչափում ընդգրկելու վերաբերյալ (Հունաստան, Կիպրոս, Իսրայել)` հատկապես հաշվի առնելով վերջերս Իսրայելի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորումը Վաշինգտոնի հովանու ներքո եւ աջակցությամբ:

Այդպիսի սխեմային միանալու Եգիպտոսի ծրագրերը կարող են դեռ սաղմնային վիճակում են, սակայն Աթենքի, Նիկոսիայի եւ Կահիրեի միջեւ քննարկումներն արդեն ընթանում են, ընդ որում, Փարիզը լրացուցիչ անդամի դեր է խաղում:

Այս հարցը լրացուցիչ կքննարկվի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի` Աթենք կատարելիք առաջիկա այցի ժամանակ (ամենայն հավանականությամբ` նոյեմբերի 11-ին), ինչպես նաեւ` Հունաստանի, Եգիպտոսի եւ Կիպրոսի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 12-ին:

Մինչ այդ Հունաստանը շարունակում է արդիականացնել իր պաշտպանական ենթակառուցվածքը, իսկ Պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը 112 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքում Գերմանիայից տորպեդային սուզանավերի գնման եւ արդիականացման մասին:

Գործարքի վավերացումից հետո տորպեդները փուլ առ փուլ կմատակարարվեն 2021 թվականի սկզբից սկսած:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ