News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Համացանցում հրապարակվել է սիրիացի ահաբեկիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիի ձերբակալման տեսանյութը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ նոյեմբերի 1-ին, Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը: Նա 1988թ.-ի ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:

Հարցաաքննության ժամանակ վարձկանը պատմել է, որ ամուսնացած է, ունի 5 երեխա: Արցախում, իր խոսքով,  «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացել են ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար  «պարգևավճար»՝ ամեն  «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սիրիացի ահաբեկչին գերեվարել է Արցախի լեգենդար հերոս Վլադիմիր Բալայանի որդու՝ Ալեքսեյ Բալայանի 5-հոգանոց խումբը: Այսօր այդ խմբի անդամներն արժանացել են պարգեւների:

Հիշեցնենք, որ դրանից առաջ ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը։ Նրան ՊԲ ստորաբաժանումները գերեվարել էին հոկտեմբերի 30–ին։ Նա ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից է:

Կատեգորիկ արգելել եմ ռիսկի գնալ, բայց առավոտյան ասաց՝ «գերի ենք վերցրել». Վլադիմիր Բալայանի որդին պարգևատրվեց

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ