News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան եւ Քաթարն այն երկրների շարքում են, որոնք պետք է հարաբերություններ հաստատեն Իսրայելի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած տարածաշրջանային մերձեցման շրջանակներում: Այս մասին հայտարարել է Իսրայելի հետախուզության նախարար Էլի Քոենը, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով` հարաբերությունների կարգավորման հետագա համաձայնագրերի իրականացումը կարող է կախված լինել նրանից, թե ինչպես ԱՄՆ-ի հաջորդ նախագահը «վճռականություն» կցուցաբերի Իրանի դեմ:

Նա հայտնել է, որ երկրների շարքում, որոնք կարող են հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ, Սաուդյան Արաբիան, Օմանը, Քաթարը, Մարոկկոն եւ Նիգերն են: «Դա հինգ երկիր է»,- ասել է նա Ynet TV-ին: «Եվ եթե Թրամփի վարչակազմի քաղաքականությունը շարունակվի, մենք կարող ենք լրացուցիչ պայմանավորվածություններ ձեռք բերել»:

Քոենը պնդում էր, որ Թրամփի վարած քաղաքականությունը արաբական եւ մահմեդական երկրներին դրդում է փոխզիջում փնտրել Իսրայելի հետ: «Կոնցեսիոն քաղաքականությունը խաղաղության գործարքների դադարեցման կհանգեցնի»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ