News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը G20-ի երկրներին կոչ է արել ավելացնել բյուջեի ծախսերի ներկայում պլանավորած ծավալը:

Ֆինանսական աջակցության վաղաժամկետ ավարտը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում «լրացուցիչ վնաս կհասցնի գոյության միջոցներին եւ կբարձրացնի լայնամասշտաբ սնանկության հավանականությունը, որն իր հերթին կարող է սպառնալիքի տակ դնել տնտեսության վերականգնումը»,- նախազգուշացրել են ԱՄՀ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ «Ճնաժամը դեռ չի ավարտվել, շարունակեք խելամտորեն ծախսել» բլոգում: Նշվում է, որ G20-ի եւ զարգացող շուկայական տնտեսությունների արագ ու աննախադեպ գործողությունները կանխել են ավելի խորը ճգնաժամը, միայն G20-ի երկրները 11 տրիլիոն դոլարի աջակցություն են տրամադրել:

Անցյալ ամիս ԱՄՀ-ն 2020թ․ համաշխարհային տնտեսության 4,4% անկում եւ 2021թ․ 5,2% աճի վերադարձ էր կանխատեսել, սակայն նախազգուշացրել էր, որ իրավիճակը շարունակում է մնալ սարսափելի, եւ կառավարությունները չպետք է վաղաժամ չեղարկեն խթանները:

Երկուշաբթի օրը հայտարարվեց, որ COVID-ը շարունակում է տարածվել, բայց տրամադրվող ֆինանսական աջակցության մեծ մասը ներկայում դադարեցվում է:

Նրանց խոսքերով՝ այն երկրներում, որտեղ այս տարի դեֆիցիտը կրճատվել է համախառն ներքին արդյունքի 10%-ով, բյուջեի սալդոն 2021թ․ կկրճատվի ՀՆԱ-ի ավելի քան 5%-ով՝ հիմնականում օգնության միջոցառումների կտրուկ չեղարկման պատճառով։

«Հաջորդ տարի որոշ տնտեսությունների համար ավելի շատ աջակցություն է ցանկալի, քան այժմ կանխատեսվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ