News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան երկու սուզանավ է կառուցում, որոնք այնուհետեւ կարող են զինվել բալիստիկ հրթիռներով: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Yonhap գործակալությունը` վկայակոչելով Հարավային Կորեայի հետախուզական ծառայության ներկայացուցիչներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հյուսիսային Կորեան երկու նոր սուզանավ է կառուցում, որոնք ունակ են բալիստիկ հրթիռներ կրել: Դրանցից մեկը «Ռոմեո» դասի սուզանավի արդիականացված տարբերակն է, մյուսը նոր է, մենք այն միջինների կամ մեծերի կարգին ենք դասում, մենք ուսումնասիրում ենք տեղեկատվությունը»,- պատմել են հարավկորեացի պատգամավորները:

Հոկտեմբերի 10-ին Փհենյանում Կորեայի աշխատավորական կուսակցության հիմնադրման 75-ամյակին նվիրված զորահանդեսին մի շարք նոր զենքեր ցուցադրվեցին: Այդ ժամանակ առավելագույն ուշադրությունը գրավեցին նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը եւ «Պուկիկսոն-4Ա» հրթիռը, որը, ըստ հարավկորեացի մասնագետների, կարող է արձակվել սուզանավերից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ