Միլանում Credit Agricole բանկը թալանելու ժամանակ հանցագործները պատանդներ են վերցրել: Նրանց թվում են բանկի աշխատակիցներ: Բանկում հաճախորդների գտնվելու մասին տեղեկություններ չկան, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Ոստիկանությունը շղթայել է շենքն ու բանկի հարակից տարածքը: Նախնական տվյալներով՝ թալանողներին հաջողվել է փախուստի դիմել կոյուղու խողովակի միջոցով: