News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լավ լուր Սեւանի քույր քաղաք Գրենոբլից. Նախօրեին տեղեկացանք, որ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի քաղաքապետ Էրիկ Պիոլի առաջարկը միաձայն ընդունվել է Քաղաքային խորհրդի կողմից: Այս մասին հաղորդում է Սեւանի քաղաքապետարանը:

«Լեռնային Ղարաբաղը ներկայումս մտահոգիչ բախման վայր է. Այնտեղ խիստ մտահոգիչ է խաղաղ բնակչության վիճակը: Գրենոբլը կապված լինելով Հայաստանի հետ՝ տեղի բնակիչների ուշադրության կենտրոնում է։ Գրենոբլի բնակիչների հայացքն այսօր ուղղված է այս տարածաշրջանին, որտեղ հայությունը պայքարում է իր գոյատեւման համար:

Առերեսվելով այս բարդ իրավիճակին՝ Գրենոբլ քաղաքը ցանկանում է իր համերաշխությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերին, այս հակամարտության բոլոր զոհերին եւ ընտանիքներին:

Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց այս հակամարտությունը, որի առաջին զոհերը քաղաքացիական բնակչությունն է, պետք է ավարտվի:

Սա է 1992 թվականին ստեղծված Մինսկի խմբի գոյության բուն իմաստը, որը համանախագահում են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, որը կոչ է անում խաղաղ եւ բանակցային ելք ունենալ այս հակամարտության մեջ: Գրենոբլը եւ Սեւանը՝ Հայաստանի նրա քույր քաղաքը, սփյուռքի եւ Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ համագործակցությունը թույլ է տալիս Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգտվել առողջապահական ծառայություններից Սեւանում:

Մենք պետք է ավելի ընդլայնենք մեր հետագա ծրագրերը` միեւնույն ժամանակ պահպանելով միջազգային համագործակցության կանոնները սահմանող 2018-ի շրջաբերականով սահմանված 2014թ. Օրենքը, այսինքն` հարգելով ֆրանսիական դիվանագիտության դիրքերը:

Մենք համոզված ենք, որ խաղաղ երկխոսության վերսկսումը Լեռնային Ղարաբաղում տեւական զինադադար թույլատրելու միակ լուծումն է:

Ահա թե ինչու Գրենոբլ քաղաքի քաղաքապետարանի խորհուրդը արտաքին գործերի նախարարությանը ներկայացնում է հետեւյալը.

1․ Լեռնային Ղարաբաղին ազդող հակամարտության խաղաղ լուծում գտնելու եւ անհապաղ հրադադար թույլ տալու համար արդեն իսկ իրականացված բոլոր դիվանագիտական ջանքերի ուժեղացում

2․ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար շտապ օգնության ֆոնդի ստեղծում, որը կարող են նաեւ լրացնել համայնքները, բացի Հանրապետության Նախագահի կողմից 2020 թ. հոկտեմբերի 22-ին հայտարարված բժշկական օգնությունից»։

#Սևանի քաղաքապետարան Լավ լուր Սևանի քույր քաղաք Գրենոբլից Նախօրեին տեղեկացանք, որ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի քաղաքապետ...

Опубликовано ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան Вторник, 3 ноября 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ