News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանը ռազմական միջամտությամբ է սպառնում, եթե Ադրբեջանը հրաժարվի երկարատեւ հրադադարից Հայաստանի հետ շարունակվող հակամարտությունում: Ռուսաստանի արտգործնախարարությունը նախազգուշացրել է, որ «Ռուսաստանը [Հայաստանին] կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե բախումները տեղափոխվեն հենց դրա տարածք»,- գրում է Թոմ Ռոգանը Washington Examiner-ում:

«Մինչ այժմ Ռուսաստանը պասիվ դեր էր խաղում: Վլադիմիր Պուտինի կառավարությունը փորձել է կայուն զինադադարի հասնել` այդ գործում աշխատելով Եվրամիության եւ Վաշինգտոնի հետ: Ցավոք, այդ զինադադարներից ոչ մեկը մեկ ժամից ավել չի ձգվել: Ռուսաստանի նոր հայտարարությունը նպատակ ունի փոխել այդ հավասարումը` Թուրքիայի վրա հատուկ շեշտադրումով:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, առաջնորդվելով Հայաստանի հանդեպ հին ատելությամբ եւ իսլամիստական ​​կայսերական ղեկավարության նարատիվն առաջ տանելու ցանկությամբ, սատարում է Ադրբեջանի ռազմական ջանքերին: Ռազմական գործողությունների բռնկումից ի վեր Էրդողանն ուղղակի եւ անուղղակի ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, այդ թվում` հետախուզությամբ, անօդաչու թռչող սարքերոց, զենքով եւ վարձկանների տեղակայմամբ: Երբ հրադադարի մասին բանակցություններ էին ընթանում, Էրդողանը ճնշում էր գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի այն շարունակի ռազմական գործողությունները եւ ուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա: Դա կանխեց իրավիճակի կայունացումը տեղում եւ քաղաքացիական բնակչության տառապանքների աճի հանգեցրեց:

Թուրքական այդ համառությունը զայրացրեց Պուտինին: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ եւ չի ցանկանում, որպեսզի իր հարավային սահմանին անվերահսկելի պատերազմ մղվի: Իր դժգոհությունն արտահայտելով` Պուտինը նախորդ շաբաթ ռուսական օդուժին հրամայեց ռմբակոծել թուրք զինյալների դիրքերը Սիրիայում: Տասնյակ զինյալներ զոհվեցին: Դա ուղերձ էր. շարունակեք բորբոքել հակամարտությունը, եւ ես ձեզ կստիպեմ վճարել դրա համար: Մոսկվայի վերջին նախազգուշացումը ռազմական միջամտության մասին ի աջակցություն Հայաստանին  Էրդողանին ուղղված ազդանշան էր կարմիր գծի մասին:

Ըստ էության, Պուտինն ասում է, որ եթե Թուրքիան չդադարեցնի հակամարտության հրահրումը, Ռուսաստանը կստիպի Էրդողանին ներքեւ գլորվել: Պուտինը, հավանաբար նախորդ փորձից ելնելով, ակնկալում է, որ Էրդողանը կնկատի իր զայրույթը եւ կնահանջի: Ինչ վերաբերում է վճռական պահին, ապա Թուրքիայի ղեկավարը Ռուսաստանի ղեկավարի հետ կոնֆլիկտի մեջ չմտնելու ցանկություն ցուցադրեց: Կամ Էրդողանը կսատարի լուրջ հրադադարի ռեժիմին, կամ լոկալ հակամարտությունը նոր միջազգային երանգ կստանա: Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, հուսանք, որ դա առաջին տարբերակն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ