News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ահաբեկչի կողմից դպրոցի ուսուցիչ Սամուել Պատիի սպանությունից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես եկավ խոսքի ազատության եւ լաիցիզմի ֆրանսիական ավանդույթների պաշտպանությամբ: Պարզ ասած՝ Մակրոնն ընդունում է, որ կրոնական կրքերը չեն կարող սպանության արդարացում կամ անձնական հիմնարար ազատությունները թուլացնելու պատրվակ լինել, գրում է Մայքլ Ռուբինը Washingtom Examiner-ում:

«Եթե Մակրոնը ժողովրդավարության եւ լիբերալիզմի պաշտպանությունն իր բրենդն է դարձրել, ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակառակն է արել: Նա ցինիկաբար օգտագործում է կրոնը՝ իր բռնապետությունն ամրապնդելու համար: Մակրոնը նաեւ օգտակար թիրախ է, քանի որ Էրդողանը փորձում է շեղել թուրքերին այն փաստից, որ լիրան ազատ անկման մեջ է, եւ նրանց տնտեսությունը կանգնած է անդունդի եզրին:

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրը (որը նույնպես իսլամիստ ահաբեկչության զոհ է) ծաղրել է Էրդողանին իսլամը պաշտպանելիս մակերեսայնության համար։ Էրդողանը թուրքերին կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները:

Սակայն երբեմն սուլթանը մերկ է լինում: Թուրքական սոցիալական լրատվամիջոցները ոչ միայն հարց են բարձրացրել, թե արդյոք Էրդողանը ցանկանում է, որ թուրքերը հրաժարվեն ֆրանսիական ընկերությունների կողմից արտադրված բազմաթիվ պատվաստանյութերից, այլ նաեւ նշել են, որ Էրդողանի կինը՝ Էմինեն, որը դարձել է Իմելդա Մարկոսի թուրքական համարժեքը, նախընտրում է ֆրանսիական դիզայներական հագուստ եւ աքսեսուարներ: Իսկապես, նա հայտնի է նրանով, որ աղքատության դեմ պայքարի իր ելույթի ժամանակ 50 000 դոլարանոց Hermes պայուսակ է վերցրել:

Իր կնոջ պայուսակի նկատմամբ ուշադրությունը շփոթեցրել էր Էրդողանին ոչ միայն Ֆրանսիան բոյկոտելու կոչերի կեղծավորության պատճառով, այլ նաեւ այն պատճառով, որ նա ընդգծել է իր իսկ ընտանիքում կոռուպցիան եւ իր բացատրելու անկարողությունը, թե ինչպես է կարողացել միլիարդավոր դոլարներ կուտակել պետական ծառայողի աշխատավարձով:

Իշխանամետ լրատվամիջոցները շտապեցին հայտնել, որ Էմինեի պայուսակը իրականում ոչ թե ֆրանսիական է, այլ պատճեն, քանի որ նա նախընտրում է ոճային իրեր, բայց գիտակցում է, որ ավելի լավ է չհովանավորել ֆրանսիական ընկերությանը:

Սակայն սուտը երբեմն միայն խորացնում է իրավիճակը: Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը (Diyanet) բազմիցս հայտարարել է, որ կեղծված ապրանքներն անօրինական են, ինչը վիրավորանք է մտավոր սեփականության եւ իսլամական էթիկայի համար:

Այսպիսով, Էրդողանը հիստերիա է բարձրացրել Ֆրանսիայի դեմ՝ ի պաշտպանություն իսլամի, բայց Diyanet-ի հրամանագրերը ենթադրում են, որ նրա կինն ավելի մեղավոր է, քան Մակրոնը: Թերեւս ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըջարօղլուն ճիշտ է՝ Էրդողանը պետք է հրապարակայնորեն վառի իր կնոջ դիզայներական պայուսակը: Սակայն դա միայն սկիզբը կլիներ: Էրդողանի համար իրեն հավատքի պաշտպան կոչելը եւ միաժամանակ կոռուպցիայի վրա կառուցված ընտանիքի կարողությանը հետեւելը նման է մարմնավաճառուհուն, որը պնդում է, որ ինքը կուսության պաշտպան է: Եվս մեկ անգամ, կեղծավորության, հիմարության կամ եւ մեկի եւ մյուսի պատճառով Էրդողանը ծաղրուծանակի ենթարկեց իրեն, Թուրքիային եւ նրանց, ում, իր խոսքերով, պաշտպանում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ