News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պատահական չի հենց սեպտեմբերի վերջին սրվել: РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ենթադրել է, որ պատերազմը Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ պատրաստվել է:

«Ինչո՞ւ այն սկսվեց սեպտեմբերին: Քանի որ Ամերիկան այդ ժամանակ զբաղված էր նախընտրական բանավեճերով: Քանի որ աշխարհում կորոնավիրուս կար, եւ բոլորը զբաղված էին, պայքարում էին առողջության ճակատում: Բացի այդ, այսօր դիտարկվում է Թուրքիայի հսկայական ազդեցությունը Ադրբեջանի վրա»,- ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահի խոսքով՝ ներկայիս հակամարտությունը նախապատրաստվել է երկար տարիներ: «Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինություն գնելու համար, իսկ Ղարաբաղում հայերն այդ ժամանակ գյուղեր, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ են կառուցել: Թեեւ կան վերլուծաբաններ, ովքեր ասում են, որ անհրաժեշտ էր բունկերներ եւ ամրոցներ կառուցել: Բայց հայերը հավատում են միջազգային հարաբերություններին»,- հավելել է նա:

Սարգսյանը նաեւ չի համաձայնել այն կարծիքի հետ, որ գործոններից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում ազգայնական տրամադրությունների աճն է եղել: «Հայերը հայրենասեր են, ովքեր սիրում են իրենց հայրենիքը եւ հնարավոր ամեն ինչ անում են իրենց երկրի ապագայի համար: Ազգայնականությունը հայրենասիրության մուտացիա է, որը դուրս է գալիս առողջ բանականության սահմաններից: Դա Հայաստանում չկա», - ասել է նա:

ՀՀ նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ ներկայիս հակամարտության արմատները գնում են 1920 թվական, երբ Լեռնային Ղարաբաղը տրվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին: «Ադրբեջանը բարձրացնում է տարածքային ամբողջականության հարցը: Ի՞նչ տարածքային ամբողջականություն: Այն, որ տվեց Խորհրդային Միությունը 70 տարի առա՞ջ»,- նշել է նա: «Խորհրդային Միության հիմնադիրները չէին մտածում մշակույթի, պատմության եւ կրոնի հետ կապված նրբությունների մասին: Այդ ամենը երկրորդական էր: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում այն ցավոտ խնդիրներին, որոնք առկա էին ԽՍՀՄ ողջ տարածքում եւ դրսեւորվեցին փլուզումից հետո»,- ասել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ