News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի քաղաքներում եւ Վիեննայում ահաբեկչությունները Եվրոպային չեն ստիպի հրաժարվել իր հիմնարար արժեքներից։ Այս մասին այսօր հայտարարել է Հունաստանի ԱԳ առաջին փոխնախարար եւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Միլտիադիս Վարվիցիոտիսը՝ Աթենքում Կոմիտեի 130-րդ նստաշրջանի բացման ժամանակ։ Հայտարարությունը հեռարձակվել է Հունաստանի կառավարական կայքում՝ նվիրված ԵԽ-ում երկրի նախագահությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Վերջերս Ֆրանսիայում, Վիեննայում տեղի ունեցած իրադարձությունները, երբ փաստացի փորձեցին մեզ ստիպել խոնարհվել եւ վախ զգալ ահաբեկչության պատճառով, մեզ չեն ստիպի նահանջել մեր արժեքներից։ Եվ անչափ կարեւոր է ոչ միայն ցավակցություններ փոխանցել զոհերի ընտանիքներին, ոչ միայն ասել, որ մենք իսկապես մտահոգված են հանրույթներում ստեղծված իրավիճակով, որոնք ենթարկվել են այդ ահաբեկչական հարձակումների հարվածներին, այլ նաեւ ազդակ ուղարկել, որ մենք հանձնառու ենք մեր հիմնարար արժեքներին ի դեմս ցանկացած վտանգի, ներառյալ ահաբեկչությունը»,- շեշետել է Վարվիցիոտիսը։

Երկուշաբթի Վիեննայում հրաձգություն էր տեղի ունեցել 6 վայրում, այդ թվում սինագոգի մոտ։ Մահացել էր 4 մարդ, 22-ը վիրավորվել, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Հանցագործներից մեկին ոչնչացրել էին ոստիկանները, նա «Իսլամական պետություն» խմբավորման հետեւորդ էր։ Ոստիկանությունից հայտնել էին, որ հրաձգությունը կատարել են մի քանի մարդիկ, նրանք լավ զինված էին։ Ավստրիայի իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակել։

Վերջին շրջանում Ֆրանսիայում իրականացվել էին մի քանի ահաբեկչություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ