News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արցախի հայերի նկատմամբ Բաքվի կողմից իրականացվող էթնիկ զտումների ապացույցներն ուղարկվել են ՄԱԿ, ՄԻԵԴ եւ միջազգային այլ կազմակերպություններ: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ կարեւոր է նշել, որ այդ գործողություններին աջակցում են բարձր քաղաքական մակարդակով:

«Կան ապացույցներ, որ Ադրբեջանի կողմից օգտագործվող վարձկան ահաբեկիչները պատրաստ են շարունակել իրենց գործողությունները նաեւ այլ երկրներում: Տեսանյութերից մեկում զինյալը՝ մեծ քանակությամբ զենքի կողքը կանգնած, ասում է. «Ցավոք, մենք նման զենքեր չունեինք Սիրիայում, դրանք մեզ հետ կտանենք»»,-հայտնեց Թաթոյանը:

Ընդ որում, նա նշեց, որ այդ տվյալները օմբուդսմենի գրասենյակը փոխանցել է հանրապետության ԱԳՆ-ին, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությանը, ինչպես նաեւ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդին:

«Բնականաբար, օմբուդսմենի գրասենյակը կապի մեջ է Արցախից իր գործընկերների հետ»,-հավելեց Թաթոյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ